Youtube downloading is not supported anymore.
Թերթել ներքև
Videoder-ի շնորհիվ կարող ես ներբեռնել վիդեոներ տարբեր կայքերից, ինչպիսիք են youtube, instagram, facebook, hotstar, voot, vk: Մեր օգտատերերի խնդրանքով կայքերի ցանկն ամեն շաբաթ համալրվում է նորերով:
Քանզի ավելի լավ է իրերն ավելի հստակ տեսնել: Առցանց միացրու կամ ներբեռնիր 4K վիդեոներ Videoder-ի օգնությամբ և նվագարկիր դրանք քո Ultra HD սարքավորումներով:
Ուսումնասիրելուն զուգահեռ կազմիր երգերի ու վիդեոների հավաքածու և ուղղորդիր բեռնավորման՝ մեկ ընթացքով: Սա բազմակի ներբեռնման հատկության ուժն է: Ներբեռնիր հարյուրավոր երգեր ուղղակի մեկ հպումով:
Բեռնավորման արագությունն ուժեղացնելու նպատակով Videoder-ը կիրառում է բազմակի ցանցային միացումներ: Կարող ես սահմանել միացումների քանակն ըստ քո ցանցի որակի՝ ստանալու համար առավելագույն արագություն:
Videoder-ի լավագույն հատկություններից մեկը հղումը հայտնաբերող խելացի գործիքն է: Երբ պատճենում ես որևէ վիդեոյի, երաժշտության կամ մեդիա ֆայլի հղում, Videoder-ը հայտնաբերում է հղումը և հայտնվում է ներբեռնելու վրադիր պատուհան:
Ձևափոխիր Videoder-ը քո ընտրությամբ: Օգտագործիր ցանկացած թեմատիկ նախակայում կամ ընտրիր երանգը գունապնակից: Դարձրու Videoder-ը քո սեփականը:
Videoder-ի միջոցով կարող ես youtube-ից խաղացանկ ներբեռնել ընդամենը մեկ հպումով: Կարող ես ընտրել բոլոր վիդեոները կամ թերթել ու ընտրել ինչքան որ ցանկանաս, այնուհետև անմիջապես բեռնավորել դրանք:
Ներկառուցված դիտարկիչի (բրաուզեր) շնորհիվ սուպեր հեշտ է տարբեր կայքերից երաժշտություն և վիդեոներ բեռնավորելը: Հենց որևէ կայք ես բացում, այն գտնում է վիդեո կամ մեդիա ֆայլն ու հայտնվում է ներբեռնման վրադիր պատուհան: Գովազդի արգելափակիչն օգնում է օգտվել համացանցից առանց ընդհատումների:
Խնայում է քո ժամանակը: Շատ հարմար գործիք է, երբ պետք է բեռնավորես, բայց դու շտապում ես: Այլևս հարկ չկա սպասելու հղումների հայտնվելուն: Ուղղակի երկու պարզ քայլ և ներբեռնումն ավարտված է:
Քանի որ մենք հոգ ենք տանում քո մասին: Գիշերային ռեժիմը հեշտացնում է գիշերային ժամերին հավելվածի օգտագործումը: Գիշերային ռեժիմը հատկապես խորհուրդ է տրվում ամոլեդ էկրանների դեպքում:
Մենք անում ենք այնպես, ինչպես մեր օգտատերերն են պահանջում: Դու միշտ կարող ես առաջարկել մեզ ավելացնելու նոր կայք՝ ուղարկելով նամակ support@videoder.com հասցեով:
Սկսիր օգտվել Videoder-ից հենց հիմա: